Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Ադրբեջանցի զինծառայողին կվերադարձնեն

Ադրբեջանցի զինծառայողին կվերադարձնեն
04.03.2024 | 22:30

«Որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին»,-շեշտված է ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ:

Վստահ եմ՝ Ադրբեջանը շատ «բարձր» կգնահատի բարի կամքի այս դրսևորումը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3023

Մեկնաբանություններ