ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Այս մութ ժամանակներում լուսավոր մարդիկ լավ են երևում

Այս մութ ժամանակներում լուսավոր մարդիկ լավ են երևում
03.03.2024 | 18:00

Այսօր գրողների միջազգային օրն է, շնորհավորում եմ բոլոր գրողներին ու իրենց այդպիսին համարողներին։

Եթե գրողը չի գրում ժողովրդի ցավ ու դարդից, չի դիպչում նրա սրտին, վերքերին ու կոշտուկներին, վախենում է կարծրատիպերին մարտահրավեր նետելուց, եթե նրա գրածը մարդակենտրոն ու մարդասիրական չէ, հանրության համար լույս ու փարոս չէ, ի՞նչ օգուտ կա նրա գրածներից։ Ոչ բարի նպատակներով, տարբեր գրանտներով վերջին տարիներին Հայաստանում խրախուսվել են ինքնախարազանման, եսակենտրոն, սեքսապատում գրվածքները։ Իսկական գրողը իր երկրի իսկական քաղաքացին է, ոչ թե իշխանության կերակրատաշտի փշրանքները խժռող «մտավորական»։ Այս մութ ժամանակներում լուսավոր մարդիկ, հատկապես՝ իսկական գրողները, լավ են երևում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ