Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հայաստանում քաղաքական հալածանքները, մասնավորապես Արմեն Աշոտյանի դեպքը դատապարտող հայտարարություն

Հայաստանում քաղաքական հալածանքները, մասնավորապես Արմեն Աշոտյանի դեպքը դատապարտող հայտարարություն
23.06.2023 | 20:30
Հղում անելով ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության սկզբունքները պահպանելու մեր անսասան հանձնառությանը,
Խորը մտահոգությամբ նկատելով պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հալածանքը Հայաստանում ընդդիմության ականավոր առաջնորդների և հատկապես Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ,
Ընդունելով, որ Հայաստանի իշխանությունները ներգրավվել են ընդդիմության առաջնորդներին լռեցնելու արշավի մեջ՝ օգտագործելով դատական համակարգը՝ նրանց դեմ քրեական մեղադրանքներ սարքելու համար, ինչպես Արմեն Աշոտյանի դեպքում է,
Խորապես անհանգստացած լինելով 2023 թվականի հունիսի 16-ի Արմեն Աշոտյանի անհիմն կալանավորմամբ՝ չնայած հիմնավոր ապացույցների իսպառ բացակայությանը, ինչը ցույց է տալիս այս կալանավորման հիմքում ընկած հստակ քաղաքական դրդապատճառը,
Խորը մտահոգություն հայտնելով Արմեն Աշոտյանի կալանավորման ընթացքում նրա ընտանիքի տեսակցության իրավունքից զրկելու վերաբերյալ,
Գիտակցելով ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ վախ սերմանելու իշխանությունների նպատակը՝ դրանով իսկ փորձելով ճնշել քաղաքական այլախոհությունը և լռեցնելով նրանց ձայնը։
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) ՝
Խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների` քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ինչը քաղաքական ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է,
Շեշտում է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքական ազատության վերոհիշյալ սկզբունքների պահպանման խիստ կարևորությունը,
Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատել Արմեն Աշոտյանին կալանքից,
Կոչ է անում կառավարությանը անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումների բոլոր ձևերը՝ ներառյալ կամայական ձերբակալությունները, շինծու մեղադրանքները, երկրից բացակայելու արգելքը և ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների իրավունքների սահմանափակումները,
Կոչ է անում դատական համակարգի լիակատար անկախությանը՝ որպես երկրում օրենքի գերակայության հիմնասյուն,
Կոչ է անում արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթաց իրականացնել՝ ապահովելով արդարության գերակայությունը Արմեն Աշոտյանի և շատ այլ ընդդիմության առաջնորդների գործերով,
Կոչ է անում միջազգային հանրությանը ուշադիր հետևել այս տագնապալի իրավիճակի զարգացումներին և հրապարակայնորեն դատապարտել քաղաքական հալածանքի այս մեթոդները,
Կոչ է անում այս բանաձևը փոխանցել Հայաստանի համապատասխան իրավասու մարմիններին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին՝ հորդորելով նրանց անհապաղ միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման համար,
Կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին լայնորեն տարածել այս տեղեկատվությունը իրազեկվածության բարձրացման համար:
Բրյուսել, հունիսի 23, 2023թ․
Դիտվել է՝ 4161

Մեկնաբանություններ