38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նույն վախվորած և կիսասոված տեսքով բաշիբոզուկներն են. Վարդան Ոսկանյան

Նույն վախվորած և կիսասոված տեսքով բաշիբոզուկներն են. Վարդան Ոսկանյան
14.04.2023 | 21:06

Հայաստանի տարածքում մեր սովորական քաղաքացիների կողմից Բաքվի բարբարոսական վարչախմբի երկու բաշիբոզուկների վնասազերծման հանգամանքը կոտրում է թշնամական քարոզչամեքենայի երկու առասպել։

Նախ՝ ակնհայտ է, որ թշնամու բանակը առանձնապես ոչնչով չի փոխվել. նույն վախվորած և կիսասոված տեսքով բաշիբոզուկներն են, որոնցից Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում էր մեդիա տիրույթում, իբր, նատոյական տիպի «ռազմատենչ» կերպար ստանալ։

Եվ երկրորդը, որն ավելի կարևոր է. նույնիսկ հասարակ հայ գյուղացիները սրանցից ոչ միայն չեն վախենում, այլև սառնասրտորեն կարողանում են դատարկ ձեռքերով վնասազերծել Բաքվի բռնապետի, իբր, «գովական» բանակի իրականում շարքային բաշիբոզուկներին։

Դիտվել է՝ 5154

Մեկնաբանություններ