Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թևան Պողոսյան. Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն

Թևան Պողոսյան. Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն
16.11.2020 | 12:58

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքում գրում է.

«Առաջին անգամ այս մասին նշել եմ նոյեմբեր 15, 2015թ, հետո կրկին անդրադարձել եմ հուլիսի 16, 2016թ, հետո նորից փետրվար 15, 2020թ, այնուհետև` ապրիլի 21, 2020թ։ Այսօր ևս մեկ անգամ Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված վերջին քննարկումների շուրջ քանի դիտարկում.
1. Արցախը ոչ մեկի գրպանում դրված չի, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել: Արցախցին է իր հողի տերը: Դա նշանակում է ՀԱՅՆ է տերը, ու, վստահ եմ, որ ամբողջ հայությամբ էլ տեր ենք լինելու:
2. Տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան: Առաջարկներ կանեն զանազան` ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք: Դա է մեր շահը, ու եկեք մենք մերն իրականացնելով զբաղվենք: Ու այս գործում ո՛չ լավրովների, ո՛չ ուորլիքների, ո՛չ իշինգերներ, ո՛չ էլ այլոց առաջարկները չեն կարող ազդել: Իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:
3. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են: Հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված:
4. Մեր պատերազմը չի ավարտվել ոչ առաջնագծում, ոչ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:
5. Իմ ասած Դուխով


Հ.Գ. բայց այս անգամ ավելացնելու եմ այն, որ երբեք որևէ հայ կոչ չանի այլ հայի «հախից» գալու։ Եթե նույնիսկ մի օր հիմնավորեք որևէ Աստվածային ուժի ներքո, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրությանը այլընտրանք չկար ու դա միակ ելքն էր, ապա հայը հայի դեմ գնալու կոչը աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ։

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ