Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանն ի նշան բողոքի կարել է բերանը: Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: Նա դատարանում հայտարարել էր, որ դատվում է չարածի համար:
Ժամկետային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Լյուքս Ստեփանյանը մահացել է Նոյեմբերյանի զորամասում` 2013-ի մայիսի 15-ին, գլխի շրջանում ստացած հրազենային կրակոցից: