ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Դա դասական քաղաքացիական անհնազանդության ակցիա էր»

«Դա դասական քաղաքացիական անհնազանդության ակցիա էր»
27.03.2014 | 14:55

Այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա տասնչորս ընկերների հրավիրած մամուլի ասուլիսում քաղբանտարկյալ Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը մտավախություն հայտնեց, որ առաջիկայում շատ հնարավոր է, որ քաղբանտարկյալներին առաջադրվեն նոր մեղադրանքներ: Ըստ նրա` կարող են մեղադրանքներ առաջադրվել այնպիսի հոդվածներով, որոնք իրավաբանորեն կլինեն ավելի անորոշ և փաստաբանների համար դժվար ապացուցելի: Փաստաբանը կարծիք հայտնեց, որ այդպիսով քաղբանտարկյալներին հնարավոր չի լինի արդարացնել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշեց, որ Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ իրականացրել է դասական քաղաքացիական անհնազանդության ակցիա: Նա հիշեցրեց, որ մայիսին ՀՀ իշխանությունները հանձնառություն են ստանձնել ստորագրելու Մաքսային միության համաձայնագիրը, և այն ժամանակ, երբ սկսվի Շանթ Հարությունյանի ու իր ընկերների դատավարությունը, դա կլինի իրական քաղաքական դատավարություն:
Խոսելով ոստիկանության ապօրինությունների մասին` Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ Շանթն ու իր ընկերները հինգ օր շարունակ նստացույց էին անում Ազատության հրապարակում, ոստիկանությունն այդ ժամանակ նրանց չի ներկայացրել պահանջներ, բայց իրականացրել է գործողություններ:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ Շանթը հրաժարվել է և ցուցմունքներ չի տվել:
Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա Արթուր Սաքունցն ասաց, որ պատրաստվում են առաջիկայում կազմակերպել ակցիաներ:
«Ամեն մի դատական նիստը պետք է վերածվի քաղաքացիական անհնազանդության»,- ասաց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ