2014թ. հուլիսի 1-ից սկսած դատախազների, դատավորների ու քննիչների կենսաթոշակները կսկսեն հաշվարկել այնպես, ինչպես ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներինը։ Նման կարգ է նախատեսված 2013-ի տարեվերջին ԱԺ-ի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով:
Կառավարության կողմից ներկայացված օրինագծով առաջարկվում էր վերանայել առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի հաշվարկման կարգը և ներդրնել հաշվարկման միասնականացված կարգ:
Ասել է թե՝ եթե մինչ այժմ դատախազները, դատավորներն ու քննիչները բավական բարձր թոշակ էին ստանում՝ շնորհիվ այն բանի, որ նրանց կենսաթոշակներն այլ կերպ էին հաշվարկվում, ապա հուլիսի 1-ից սկսած ստանալու են, այնքան, որքան ՀՀ բոլոր թոշակառուները: