«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
28.01.2011 | 00:00

ՄԵՏԱՔՍԵ

«ՉԷ՛, ՉԻ ԽԱԲՈՒՄ, ՄԵՏԱՔՍԵ, ՀՈՂՆ ԱՐԴԵՆ ՔԱՇՈՒՄ Է, ԱՆՆԿԱՏ ՔԱՇՈՒՄ Է ՑԱԾ»
Ռումինացի գրողներ` էսթետ Մարչել Պետրիշորի և բանաստեղծ Դումիտրու Մ. Իոնի հետ այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։
Հյուրերին հիացրին Սարյանի գեղագիտական նուրբ ճաշակը, ազգային մտածողությունը, կտավների գունագեղ թեժությունն ու ստեղծած աշխատանքների յուրատեսակ, լուսավոր աշխարհը...
Երբ կանգնել էինք նկարների առաջ, Մարչելը, թեքվելով ականջիս, փսփսաց.
-Ձմեռվա ցրտին կարող ես գալ այստեղ` սարյանական արևով տաքանալու...
Հյուրերը, իմանալով, որ նկարների հեղինակը ողջ է և ապրում է նույն շենքում, ուրախացան, ուզեցին ծանոթանալ նրա հետ։ Թույլտվություն ստանալուց հետո իջանք ներքև։ Վարպետը հյուրերին դիմավորեց իր ընդարձակ արվեստանոցի շեմին։ Ներս հրավիրեց` շոյելով Իոնի ուսը, որը երջանիկ ժպիտով, հիացած նայում էր ծերունազարդ նկարչի բարի աչքերին։
Բարձրահասակ, թիկնեղ Մարչել Պետրիշորի կողքին հսկա տաղանդի տեր Սարյանը աչքիս շատ փոքր ու շատ ցածրահասակ երևաց.
-Վարպետ ջան, երկար ժամանակ Ձեզ չեմ տեսել, թվում է, կարճացել եք, փոքրացել եք մի տեսակ, թե՞ կարոտս է ինձ խաբում...
-Չէ՛, չի խաբում, Մետաքսե, հողն արդեն քաշում է, աննկատ քաշում է ցած...
Երբ թարգմանեցի հյուրերին Մարտիրոս Սարյանի ասածը, նրանք խոնարհվեցին հանճարեղ նկարչի առաջ, համբուրեցին նրա աջն ու երախտագետ ժպիտով հրաժեշտ տվեցին փիլիսոփա նկարչին...

«ԲԱ ՔՈ ԾՈՑՆ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է»
1997-ի աշնան մի անարև օր Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանը պատրաստվում էր ավտոմեքենայով մեկնել Գյումրի։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտ Մկրտչյանը Հրանտին հրավիրել էր Գյումրի` իր ներկայացումներից մեկի պրեմիերային։
Հրանտը որոշեց գնալ եղբոր` Հրաչօյի հետ։ ՈՒզում էին արդեն դուրս գալ շենքից, տեսա Հրանտը թեթև է հագնված, ասացի.
-Հրանտ, շատ բարակ ես հագել։ Գյումրիում հիմա եղանակը սառն է, կմրսես։
-Բա քո ծոցն ինչի՞ համար է,- վրա բերեց Հրանտը։
-Հրանտ, քեզ որ ծոցս առնեմ, ոսկորներդ կհալչեն,- կչկչացի ես։
Հրանտը քթի տակ անձայն ծիծաղեց ու նստեց Գյումրի տանող իր ավտոմեքենան...

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ