ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«Վարպետը և Մարգարիտան»` հոլիվուդյան էկրանին

«Վարպետը և Մարգարիտան»` հոլիվուդյան էկրանին
31.10.2012 | 14:06

Հոլիվուդյան կինոարտադրությունը լրջորեն հետաքրքրված է ռուս խորհրդային գրող, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Միխայիլ Բուլգակովի հայտնի վեպերի էկրանավորմամբ: Ռեժիսորներն արդեն սկսել են «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման վրա համանուն ֆիլմի նախապատրաստական աշխատանքները: Գլխավոր դերերում հանդես են գալու հոլիվուդյան հանրաճանաչ աստղեր Անջելինա Ջոլին և Ջոնի Դեպը:
Ռեժիսորները պլանավորում են ֆիլմը թողարկել 2014-ին: Ֆիլմի բյուջեն կազմում է ավելի քան 100 մլն դոլար:

Իսկ ահա դեկտեմբերին լույս կտեսնի Բուլգակովի մեկ այլ հայտնի ստեղծագործության՝ «Նոթեր երիտասարդ բժշկի մասին» վիպակի հիման վրա նկարահանված կարճամետրաժ սերիալը: Գլխավոր դերում Դանիել Ռեդքլիֆտն է («Հարրի Փոթեր»):

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ