Ահա մի ընդարձակ մեջբերում ՌԴ ԱԳՆ քիչ առաջ արված հայտարարությունից, որտեղ ցեղասպան և ֆաշիստական Ադրբեջանը ներկայացված է որպես կառուցողական կողմ, գրեթե՝ որպես հայկական ագրեսիայի զոհ, իսկ հակամարտության ամբողջ մեղքը բարդված է Հայաստանի և Արցախի հայության ու նրա ինքնապաշտպանական համեստ ուժերի վրա...
Հայաստանն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, խիստ սահմանափակ ռազմական ռեսուրս, բարոյալքված, պառակտված հասարակություն, անհասկանալի, թույլ, անմիաբան քաղաքական համակարգ...
«Երրորդ օրն է տանն ենք գիշերում: Տարօրինակ զգացողություն է, կարծես ոչինչ էլ չի եղել, երազ էր, անցավ գնաց: Մի տեսակ դատարկություն է մեր ներսում, բոլորիս` Արցախում ապրող ամեն մարդու:
Այսօր մի հուզիչ և ուրախալի բան իմացա. Արցախի այս դժնդակ լուրերն առնելով՝ տարիներով մոսկվայաբնակ, գորիսեցի երիտասարդ ամուսիններն իրենց երեխաների հետ շտապել են հայրենի քաղաք՝ ծնողների մոտ գտնվելու:
Ու որոշել՝ այլևս չեն գնա Մոսկվա, այսուհետ ու միշտ կմնան իրենց թոշակառու ծնողների կողքին, չեն լքի նրանց:
Չչարանաք ու չնեղսրտեք ձեր բնակավայրերում այս օրերին հաստատված արցախահայության հնարավոր վերաբերմունքից։ Տունն ու տեղներդ տաք նստած, ամուսին ու երեխա պինդ գրկած՝ չշտապեք պիտակավորել ու բամբասել այդ մարդկանց։