24.12.2013|
00:58
Ասեմ ի սկզբանե` հրապարակման խորագիրը վերաբերում է մեծամասնությանը, որ ապրում է Հայաստանում ու Հայաստանից դուրս ու ծագումով հայ է: ՈՒ բոլորովին չի վերաբերում փոքրամասնությանը, որ ապրում է Հայաստանում այսօր, իսկ վաղը գուցե և ինքն էլ հեռանա: Օրեցօր առավել հստակ մենք շարժվում ենք դեպի անկախության ինքնաոչնչացում, այս ընթացքով ընդամենն ընթացակարգային հարց է լինելու ՌԴ 83-րդ սուբյեկտի ինքնահռչակումը, որը, իհարկե, կարող է և չընդունվել, որովհետև քամված կիտրոնը նորից չես տնկի: