-
14.01.2021|
19:21
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման ձևաչափով հյուրընկալել են ԱԳ նախարար Արա Այվազյանին։ Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ փակ քննարկում կանցկացվի, որի թեման Մոսկվայում օրերս կայացած եռակողմ հանդիպումն է։
-
14.01.2021|
19:19
Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս՝ հաշվի առնելով այդ ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստեր՝ ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
-
14.01.2021|
19:18
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
-
14.01.2021|
19:17
Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքի եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են՝ «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
-
14.01.2021|
19:16
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։
-
14.01.2021|
19:14
մասնակցությամբ․ հանդիպումը իրականացվում է փակ, հանդիպմանը չեն ներկայացել ԼՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները:
-
14.01.2021|
19:13
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ շահարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։
-
14.01.2021|
19:10
Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները S-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ դիվիզիոնի հնարավոր ձեռքբերման շուրջ, հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը։
-
14.01.2021|
19:07
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները չորեքշաբթի օրը Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը։
-
14.01.2021|
13:49
Այսօր կառավարության նիստում հաստատվել է մինչև 2040-ը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: