Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 
  • «Ես չեմ կարող գործել օրենքից դուրս»

    «Ես չեմ կարող գործել օրենքից դուրս»

    16.06.2012| 01:21
    ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն` նարնջագույն հեղափոխության առաջին տիկինը, որ 2011 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 2009-ին ՌԴ-ի հետ գազային պայմանագիրը կնքելիս լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, կարող է ազատ արձակվել:
  • Լուծարվում է Եգիպտոսի խորհրդարանը

    Լուծարվում է Եգիպտոսի խորհրդարանը

    15.06.2012| 17:55
    Եգիպտոսի Սահմանադրական գերագույն խորհուրդը չեղյալ է հայտարարել պատգամավորների 1/3-ի ընտրության արդյունքները: Սահմանադրական գերագույն խորհրդի ներկայացուցիչ Մահեր Սամիի կարծիքով` խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև խորհրդի վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար:
  • Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի նիստ Բիշքեկում

    Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի նիստ Բիշքեկում

    15.06.2012| 17:45
    Հունիսի 14-ին Բիշքեկում աշխատանքներն է սկսել Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի երրորդ լիագումար նիստը: Կազմակերպությանն անդամակցում են Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Նիստում Ղազախստանը նախագահությունը փոխանցել է Ղրղզստանին:
  • Օբամային կոչ են անում կրճատել միջուկային զինանոցը

    Օբամային կոչ են անում կրճատել միջուկային զինանոցը

    15.06.2012| 16:25
    ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, դեմոկրատ Կառլ Լևինը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ Է արել կրճատել միջուկային զինանոցը:
  • «Մուսուլման եղբայրները» Եգիպտոսին «վտանգավոր օրեր» են խոստանում

    «Մուսուլման եղբայրները» Եգիպտոսին «վտանգավոր օրեր» են խոստանում

    15.06.2012| 03:26
    «Մուսուլման եղբայրներ» կուսակցության կողմնակիցները հայտարարում են, որ եգիպտական առանց այն էլ երերուն ժողովրդավարությունը վտանգի տակ է:
  • Միջազգային դիտորդները մուտք գործեցին Հաֆֆա

    Միջազգային դիտորդները մուտք գործեցին Հաֆֆա

    14.06.2012| 06:04
    Միջազգային դիտորդների պատվիրակությունը մուտք է գործել Սիրիայի ալ Հաֆֆա քաղաք: Նրանց հաջողվել է մտնել քաղաք միայն երկու օր անց` իրավիճակի կայունացումից հետո: Այլ մանրամասներ պատվիրակության` Հաֆֆա կատարած այցելությունից դեռևս հայտնի չեն:
  • Քլինթոն. «ՌԴ-ն կարող է կորցնել ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա»

    Քլինթոն. «ՌԴ-ն կարող է կորցնել ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա»

    14.06.2012| 00:58
    ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա, եթե չփոխի իր քաղաքականությունը Սիրիայի հարցում:
  • Միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում

    Միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում

    14.06.2012| 00:44
    Ռուսաստանը դեմ է Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը և կոչ է անում մյուս երկրներին գործել ընդհանուր սկզբունքներով, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
  • ԱՄՆ-ը չի ֆինանսավորում ՌԴ ընդդիմությանը

    ԱՄՆ-ը չի ֆինանսավորում ՌԴ ընդդիմությանը

    13.06.2012| 04:36
    ԱՄՆ-ը չի ֆինանսավորում ռուս ընդդիմադիրներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոլը:
  • Ահաբեկչությունների շարք Իրաքում

    Ահաբեկչությունների շարք Իրաքում

    13.06.2012| 01:02
    Բաղդադում և Հիլլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններն ավելի քան 25 մարդու կյանք են խլել: Կան հարյուրավոր վիրավորներ: Այդ մասին հաղորդում են Իրաքի պաշտոնական աղբյուրները: Ոստիկանության տվյալներով` Հիլլ քաղաքի ռեստորաններից մեկի մոտ պայթեցվել է երկու ականապատ ավտոմեքենա: