-
08.12.2020|
21:11
Լեհական Defence 24-ը հոդված է հրապարակել, որում վերլուծել է Թուրքիայի օգնությամբ Դոնբասը և Ղրիմը վերագրավելու Ուկրաինայի տեսլականը՝ համարելով սպառնալիք Եվրոպայի համար: Մի քանի օր առաջ ռուսական հեռուստաընկերության եթերում Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրել է, որ Ուկրաինան պատերազմ կսանձազերծի Ղրիմի և Դոնբասի շուրջ և կպարտվի:
-
08.12.2020|
21:09
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:
-
08.12.2020|
21:07
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից:
-
08.12.2020|
21:03
ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցը Ֆրանսիա սկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ հանդիպմամբ: Այցի ընթացքում նախատեսված են նաև Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
-
08.12.2020|
20:36
Թուրքական TRT հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով կգտնվի Ադրբեջանում։
-
08.12.2020|
16:10
Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված
ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:
-
08.12.2020|
16:01
ԵՄ-ն հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմքերը՝ անկախ, թե որտեղ են կատարվել: Այդ շարքում են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, խոշտանգումները, ինքնադատաստանը, կամայական ձերբակալությունները, մարդկանց վաճառքը:
-
08.12.2020|
10:48
Շուտով աշխատանքը կսկսի Անկարայի ու Մոսկվայի համատեղ կենտրոնը՝ նպատակ ունենալով հայկական օկուպացիայից ազատված Ղարաբաղում հրադադարի վերահսկողությունը: Կենտրոնում երկու կողմերից հավասար թվով ներկայացուցիչներ են լինելու: Հստակեցվում են և թուրք-ռուսական համատեղ կենտրոնի խնդիրները:
-
08.12.2020|
00:42
Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստով:
-
08.12.2020|
00:19
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրան է մեկնելու: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ։