«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով, իսկ Երևանի գյուղատնտեսական համալսարանի հավատարմագրումը մերժվեց:
Հանրակրթության մասին օրենքով սահմանված է, որ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։
2014-2015 ուսումնական տարին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցականների համար, առարկայական օլիմպիադաներին ու գիտելիքի խրախուսմանը միտված տարբեր մրցույթների մասնակցելու առումով, հաջողված է եղել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորոգրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցում ներկա է գտնվել սփյուռքահայ ուսուցիչների 2015 թվականի ծրագրի բացմանը:
Միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում, բուժական գործ. սրանք այն մասնագիտություններն են, որոնք առավել պահանջված են դիմորդների կողմից: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախնական ամփոփեց քննությունների առաջին փուլը:
Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը:
Մինչ հանրային ուշադրությունը սևեռված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիայի վրա, ԱԺ-ն արտահերթ նիստերում այնպիսի օրենքներ էր արագ-արագ քննարկում ու քվեարկում, որ, մեղմ ասած, անտրամաբանական ու անհեթեթ է:
Որևէ երկրի նորմալ զարգացման առաջին պայմանը տվյալ երկրի հզորությանը և պոտենցիալին համապատասխան նպաստավոր միջավայրի ստեղծումն է։
Միջավայր ասվածն էլ մի այնպիսի բան է, որի որոշակի հզորության կամ մակարդակի ինչ-որ չափից վերև զարգացում ու առաջընթաց հնարավոր է կազմակերպել, իսկ այդ չափից ներքև նման բանը անհնարին կլինի...