22.03.2019|
03:37
Արարատի մարզի Ավշար համայնքում կրքերը գրեթե երկու շաբաթ չեն հանդարտվում: Նորընտիր տնօրեն Հերմինե Ադրեասյանը չի ցանկանում լքել դպրոցը, ուսուցչական կոլեկտիվն էլ հրաժարվում է աշխատել նրա հետ, աշակերտների մեծամասնությունը դպրոց չի հաճախում, դասապրոցես, որպես այդպիսին, տեղի չի ունենում: