-
25.05.2012|
23:59
Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձևավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական և միասնական քննությունները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձևավորված 8 քննակենտրոններում՝ հայտագրված 1260 դիմորդ:
-
25.05.2012|
22:25
Այսօր՝ ժամը 18.00-23.00-ը, Ազատության հրապարակում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար վերջին զանգի կապակցությամբ կազմակերպվելու է տոնական համերգ, որն ավարտվելու է հրավառությամբ:
-
25.05.2012|
22:12
Մայիսի 25-ին հանրապետության 1400 դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կհնչի վերջին զանգը: Այս տարի ունենք շուրջ 40 հազար շրջանավարտ։ Նշենք, որ հունիսի 1-ից մեկնարկելու են միասնական քննությունները։
-
24.05.2012|
06:35
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում օրերս «Արդի հայ արձակը» վրացերեն անթոլոգիայի շնորհանդեսն էր: «Մեր գրաֆոնդերում վրացերեն գրքերը փոքր թիվ են կազմում, կարծում եմ` այսօրվա հանդիպումը հենց այն նախադեպն է, որը կօգնի մեզ գրադարանի ֆոնդերը համալրելու վրացերեն և դասական, ինչու ոչ` նաև ժամանակակից գրականության նմուշներով»,- ասաց գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
-
23.05.2012|
06:53
Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում սկսվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիպլոմների պաշտպանությունը: Այն կընթանա մինչև մայիսի 28-ը: Արդեն ավարտվել են կերպարվեստի ֆակուլտետի (գեղանկար, գրաֆիկա, քանդակ) դիպլոմների պաշտպանությունը: Մայիսի 24-ին կիրառական արվեստի համակարգչային գրաֆիկայի ամբիոնի դիպլոմների պաշտպանությունն է` 2-րդ հարկի ցուցասրահում:
-
21.05.2012|
08:25
Մայիսի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության երրորդ հերթական համագումարը։ Այն հաշվետու համագումար էր, որի ընթացքում ներկայացվեց նախորդ 5 տարվա աշխատանքը։ 109 պատվիրակից համագումարին մասնակցում էր 102-ը։
-
18.05.2012|
06:22
Օրերս ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ռեժիսոր, դրամատուրգ ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ԳԱՐՍՈՒ) «Լաո…» տրագիկոմեդիա-կինոներկայացումը` նվիրված Մեծ եղեռնի ու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: