ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պատերազմի համար փող տվողներին մի քիչ «շիրա տալ» էր պետք

Պատերազմի համար փող տվողներին մի քիչ «շիրա տալ» էր պետք
20.08.2024 | 13:09

Եթե ես ուզենայի թշնամու լավ զինված խմբավորմանը հանել իր երկարաժամկետ պաշտպանական բնագծից, ավելի հետաքրքիր բան չէի կարող մտածել, քան թույլ տալ, որ «ճեղքի» իմ պաշտպանական բնագիծը:

Ուկրաինացիների մի քանի բանակային բրիգադ, իրենց կարծիքով՝ գաղտնի, կուտակվում են Ռուսաստանի սահմանին, տեսնում են, որ իրենց դեմ ոչ մի գործողություն չեն անում, ու մտնում են Կուրսկի մարզի տարածք, որտեղ ոչ մի պաշտպանական միջոցառում չեն կարող անել, որովհետև ոչ ժամանակ ունեն, ոչ հնարավորություն ունեն, ոչ էլ արդեն մարդ ու տեխնիկա ունեն: Էդ զորքերն իրենց ռազմաճակատում կարող էին լուրջ օպերատիվ-տակտիկական խնդիրներ լուծել: Հիմա ոչ իրենց երկրին են պետք, ոչ էլ` իրենց հովանավորներին:

Զելենսկուն ու իր միջոցով փող լվացող արևմտյան լոբիստներին ուղղակի պետք էր, որ պատերազմի համար փող տվողներին մի քիչ «շիրա տան»: Էն, որ բարերարի փողերը մեջ-մեջ են անում, բայց ծրագրի վերջում մի հատ ճոխ բանկետ են անում ու պատին փուչիկներով «սրտիկ» են նկարում, որ բարերարն իրեն շատ նեղված չզգա:

Թե բա՝ ռուսները չտեսան, ռուսները պանիկայի մեջ ընկան, ռուսների վերջը եկավ… Ոչ մի բան էլ չեկավ, ուղղակի ուկրաինացիքին կուտը տվին, դիրքերից հանեցին ու…

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3128

Մեկնաբանություններ