Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սկզբում օգտագործում են, հետո՝ մեղադրում

Սկզբում օգտագործում են, հետո՝ մեղադրում
24.04.2024 | 22:02

Գերտերություններն օգտագործում են Հայաստանի իշխանություններին իրենց նպատակների համար, այդ ճանապարհին փափուկ բարձ են դնում անհայրենիք տականքների գլխի տակ։ Իսկ երբ հասնում են իրենց նպատակին և բավականաչափ օգտագործում իշխանությանը, սկսում են իրավապաշտպան կազմակերպությունների միջոցով հայտարարել երկրում տիրող խնդիրների մասին։

Այսօր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Հայաստանի կառավարությանը ոստիկանների ձեռքով քաղաքացիների նկատմամբ բիրտ ու անմարդկային բռնարարքների համար։

Վաղը Հայաստանի իշխանությունն էլ, իր վրայից այդ կեղտը հանելու համար, կմեղադրի կոնկրետ ոստիկանների ու նրանց ղեկավարների, կդատի, կազատազրկի։

Արդար է, տեղին է հանուն փողի հայրենիք ուրացող կոնկրետ ոստիկաններին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4989

Մեկնաբանություններ