Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թոնրի խորոված վանեցու և ալաշկերտցու ձեռքերով/պոետի և բանաստեղծի կատարմամբ/армянский шашлык в тандыре

Թոնրի խորոված վանեցու և ալաշկերտցու ձեռքերով/պոետի և բանաստեղծի կատարմամբ/армянский шашлык в тандыре
10.03.2024 | 21:05

Բացառիկ կադրեր․ Արմեն Պո & Հուսիկ Արա

Գրական աշխարհի մոհիկանները պատրաստում և պատմում են թոնրի մշակույթի մասին։

Հայկական թոնրի խորովածը հազարամյակներից եկած ավանդություն է։ Եվ մենք այդ ավանդության համաձայն այս տեսանյութում ցույց ենք տալիս պատրաստման եղանակը։ Իսկ պատրաստելուց հետո, սեղանին համտեսի պահին հնչում է ժամանակակից դասականի պոեզիան։

Խորովածը պատրաստում ենք կարտոֆիլով, խոզի, բադի և հավի մսից։ Իսկ համտեսում ենք թոնրի լավաշով, չանախ պանրով ու գարնանային կանաչ սոխով, թթու ծիծակով։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Մեկնաբանություններ