«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ռուսական առաջին ալիքի հաղորդումը Նիկոլի մասին և հաջորդող ԱԳՆ-ի հայտարարությունը հետևանք է

Ռուսական առաջին ալիքի հաղորդումը Նիկոլի մասին և հաջորդող ԱԳՆ-ի հայտարարությունը հետևանք է
26.10.2023 | 19:30

Մինչ այդ, հետաքրքիր է` ՔՊ-ում հասկացա՞ն, որ իրենցից որևէ մեկին, կապ չունի դիրքն ու պաշտոնը, եթե ռուսները սուր բաներ են ասում Նիկոլի ԱԳՆ-ն լուռ է։ Նույնիսկ եթե դա ասվում էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի դեմքով։ Ալենին Զախարովան նույն ալիքով կատոկեց, Կոպիրկինը հանգիստ նստած էր իր կեցավայրում։ Երբ մի քանի փորձագետներ, մի լրագրողի դեմքով հենց Նիկոլի անունը տվեցին, նրա սեփական ապարատն արձագանքեց։ ՔՊ-ում հասկացա՞ն, որ խորապես թքած ունեն բոլորի վրա, կարևորը Նիկոլին չկպնեն։

Իսկ Հայաստանի Հ1-ով քանի՞ անգամներ են հրավիրվել մարդիկ ու երկոտանիներ և ընդգծված հակառուսական գիծն առաջ տարել։ Բա ձեզ ի՞նչ էր թվում, լոխե՞ր են նստած։

Լուրջ, միայն վիրավորվե՞լ եք, բա հերքում, հաստատում չի լինելու՞։

Որ Հայաստանում գունավոր հեղափոխությամբ իշխանազավթում է եղել կասկած չունեմ։

Որ Արցախն Ադրբեջանի կազմում Նիկոլն է ճանաչել, դա փաստ է։

Որ ՌԴ-ն բազմաշերտ երկիր է, տարատեսակ շահերով, դա փաստ է։

Որ ՔՊ-ն էլ է բազմաշերտ, դրանում էլ չեմ կասկածում։

Որ Նիկոլի քաղաքական գոյությունից օգտվում են բոլորը` Պուտին, Էրդողան, Ալիև, Շոլց, Մակրոն, Միշել, Լեյեն, Բլինքեն և այլն, բացի հայ ազգից, դա էլ է հստակ երևում։

Որ ռուսներն էլ վերջին 30 տարում իրենց ազդեցության գոտիները հանձնելով գալիս են, դա էլ է պարզ։

Որ 2021-ի ԱԺ ընտրություններին ռուսներն էլ փաստացի պահեցին Նիկոլին քանի որ օգտվելու էին, դա էլ էր հստակ երևում։

Որ ռուսներից վատ դաշնակցի կերպար ձևավորեցին, դա էլ է հստակ երևում։ Կարծես, թե իրենք ռուսների համար իրենք լավ դաշնակից են։

Որ ռուսներին այս տարածքից արևմուտքն ուզում է հեռացնել Նիկոլի ձեռքով, դա էլ է հստակ երևում։

Որ ռուսներին այստեղից հեռացնելուց հարավային Կովկաս չեն գալու շոտլանդացիները, բելգիացիները, գերմանացիները, ֆրանսիացիները կամ ամերիկացիները, այլ թուրքերը, դա ինձ համար ապացուցման կարիք չունի։

Իսկ ԱԳՆ հայտագրին պատասխան կամ բացատրություն կլինի՞, հայ հասարակությունը կիմանա՞ ինչ ասացին, կամ ինչու չասացին։

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ