«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Արևմտյան հասարակարգերը սրընթաց գնում են այլասերման ու ինքնակործանման

Արևմտյան հասարակարգերը սրընթաց գնում են այլասերման ու ինքնակործանման
30.08.2023 | 07:48

Ես սկզբունքորեն չեմ խառնվում արտաքին քաղաքական բանավեճերի մեջ, լինելով, սակայն, դիպլոմավոր միջազգայնագետ։

Հայաստանում այս ոլորտը շրիշակից ցածր է։ Զանգվածային աղմուկ֊-աղաղակ է տիրում, ուր փողոցից եկած յուրաքանչյուր ոք արտաքին քաղաքականության վերաբերյալ ամբաղ-զամբաղ ենթադրություններ է անում։ Հատկապես զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցները արտոնյալ պայմաններ են ստեղծել արևմտյան կրթօջախներից ու թրեյնինգ կենտրոններից դուրս եկած բացահայտ կառավարելի գործակալների համար։ Որ ալիքը շրջում ես, քառակուսի գլխով «քաղաքագետ» է նստած, որը ճամարտակում է օտար պետությունների մասին։

Սակայն եկել է պահը, որ պետք է ուղղակի գոռալ այս կամ այն դաշինքին անդամակցելու անհրաժեշտության մասին։

Յալթա-պոստդամյան աշխարհակարգը վերջնականորեն փլուզված է, և աշխարհը կրկին թևակոխել է տեկտոնական տեղաշարժերի ու ցնցումների փուլ՝ նոր աշխարհակարգի կայացման նպատակով։ Այդ պրոցեսը ուղեկցվում է նոր դաշինքների ձևավորմամբ, քանի որ առաջանում են նոր որակի բևեռներ։

Այստեղ ներկայացված միությունը մեծ ուժով իրեն է ձգում նոր պետությունների։ Անհնար է չնկատել այդ միտումը, որն, անշուշտ, հակակշռելու է արևմտյան բլոկին։ Վերջինս ուղղակի ցնցումների մեջ է։ Խոսքն արևմտյան ժողովուրդների մասին չէ. նրանք ոչ պակաս են տուժում այն խորքային ուժերից, որոնք ագրեսիվ ճանապարհով զավթել են հանրային կառավարման բոլոր լծակները։ Արևմտյան ժամանակակից «իսթեբլիշմենթը» հիշեցնում է անսեռ, անժառանգ, անհայրենիք, անազգ, անկրոն խեղկատակների հավաքածու, որոնք անկարող են անգամ սեփական խնդիրները լուծել՝ չնայած ահռելի ֆինանսական ներդրումներին։ Արևմտյան հասարակարգերը սրընթաց գնում են այլասերման ու ինքնակործանման՝ new normal հասարակարգի և ինքլյուզիվ կապիտալիզմի «տրամաբանությամբ»։

Այս ֆոնի վրա զավեշտալի է ուղղակի արևմտամետ հակումը կամ արևմտյան դեմոկրատիայի ֆորպոստի ակնարկներն ու խոսակցությունները։

Ամբողջ աշխարհը քահ-քահ ծիծաղում է Հայաստանի պիղծ ռեժիմի «խաղաղասիրության» վրա։ Դա նույնն է, եթե, ասենք, 1937 թվականին Արևելյան Եվրոպայի ղեկավարներից մեկը խոսեր խաղաղասիրությունից։

Մի խոսքով, իրավիճակը շատ դաժան է․պետք է կատարել ծանր ընտրություն և միանալ նոր ձևավորվող միջազգային դաշինքներից մեկին։ Այլ օրակարգերն ուղղակի ծիծաղելի են։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ