Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ինչու իշխանության բերվեց վիժվածքը

Ինչու իշխանության բերվեց վիժվածքը
11.07.2023 | 17:34

Հայաստանն ու Արցախը միասին հզորանում էին, տարածաշրջանում ազդեցիկ գործոն էին դառնում։ Քայլ առ քայլ գնում էին ավելի հզորացման։ Հաշվի առնելով մեր ազգային ու կրոնական համախմբումը նաև սփյուռքում, հեռու չէր այն օրը, երբ սկսելու էինք վերածվել ցանցային կայսերության։

Դեռ վաղ միջնադարից հայտնի է, որ հայերը չունենալով պետականություն, ունեին հզոր ծովային ցանցային կայսերություն։

Կարող էին տնտեսական բլոկադայի միջոցով ավերել ու ավերակների վերածել հզոր քաղաքներ։

Վաղ միջնադարում Սևծովյան ավազանի զարգացած ու հզոր քաղաքներից էր Խերսոնեսը։

Այդ քաղաքի քաղաքապետն արգելում է հայ առևտրականների ազատ առևտուրը քաղաքում։ Հայ առևտրականները չորս մեծ նավ, տարբեր բարիքներով բարձված, նավերի հետ միասին նվիրում են Ղրիմի խանին ու ստանում թուլտվություն, որ ողջ Ղրիմում կարող են առանց մաքսատուրք վճարելու առևտուր անել։ Հայերը ներքին պայմանավորվածությամբ առևտուր են անում, գնում, վաճառում և մատակարարում բոլոր այն ծովափնյա բնակավայրերին ու քաղաքներին, բացի Խերսոնեսից։ Մի քանի տարվա ընթացքում Խերսոնեսը սնանկանում է, ու դատարկվում։

Այս մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր եղել են Ղրիմում ու գիդի հետ շրջել Խերսոնեսի ավերակներում։

Այսպիսի օրինակները շատ են։

Դա շատ լավ գիտեն անգլոսաքսերը, առաջին հերթին նրանց կոկորդին էր կանգնած հզորացող Հայաստանը։

ՈՒ նրանք կարողացան գտնել հայերի մեջ ամենածախու, սրիկա վիժվածքին, ավերելու համար մեր բոլորի սիրտ ու հոգի Հայաստանն ու Արցախը։

Ելքը շատ պարզ է` վիժվածքը պետք է սատկի։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ