ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եկավ այս չուլը և մեզ դարձրեց ամենահետինը

Եկավ այս չուլը և մեզ դարձրեց ամենահետինը
10.07.2023 | 20:23

Մինչև վերջերս Հայաստանն իրավամբ կովկասյան վագրի համբավ ուներ։

Որովհետև կովկասյան մյուս խոշոր ժողովուրդներն հետանկախական շրջանում արդեն պարտվել էին` չեչենները , վրացիները , ադրբեջանցիները:

Միայն մենք էինք հաղթանակած։

Իհարկե, դա նաև ճիշտ արտաքին քաղաքականության շնորհիվ էր:

Սակայն եկավ այս չուլը և մեզ դարձրեց ամենահետինը, որովհետև պարտվեցինք վարկաբեկված ` թրիք, կղանք կոչվողներին։

Նախորդներին, բնակաբար, չեմ երկրպագում: Ինքս շատ եմ նեղվել նրանց օրոք: Բայց անձնական նեղության ֆոնին ես ազգային արժանապատվություն ունեի: Հպարտ էի իմ ազգությամբ, իմ հաղթանակած Արցախով:

Միաժամանակ նախորդների ամենամեծ բացթողումը համարում եմ այս մակաբույծի զարգացմանն ու բազմացմանը չխոչնդոտելը, նույնիսկ օժանդակելը ։

Արդեն մտածում եմ, որ մենք ազգովի աստվածուրաց ենք և կրում ենք մեր արժանի պատիժը։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ