ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանգուցալուծումը լինելու է Արևմուտքի պլան «Բ»-ն՝ փափուկ ուժ կիրառելով փոխել Նիկոլին Արմեն Գրիգորյանով կամ «Սասնա ծռերով»

Հանգուցալուծումը լինելու է Արևմուտքի պլան «Բ»-ն՝ փափուկ ուժ կիրառելով փոխել Նիկոլին Արմեն Գրիգորյանով կամ «Սասնա ծռերով»
29.06.2023 | 22:05

«Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան նույն ինքը՝ Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ». Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոն:

«Երևանն այլևս որոշում կայացնող չէ». ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալ:

Հայաստանում է գտնվում նաև Ջեյմս Օ՛Բրայենը, որը ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը:

Ըստ իս, Արևմուտքը լայնածավալ հարձակում և ճնշում է սկսել Նիկոլի վրա այն բանի համար, որ 2018-ին իշխանություն ստանալու դիմաց խոսք տված հենց առաջին պայմանը չի կատարում:

ՈՒստի, այս ամենի հանգուցալուծումը լինելու է Արևմուտքի պլան «Բ»-ն՝ փափուկ ուժ կիրառելով, ՀՀ ԱԺ-ով փոխել Նիկոլին Արմեն Գրիգորյանով կամ «Սասնա ծռերով», ովքեր հայտնի են իրենց արևմտամետ հայացքներով և հավաքական Արևմուտքի հատուկ ծառայություններին 100 % հնազանդվելով:

Եթե նման բան տեղի ունեցավ, մենք կկորցնենք վերջին հնարավորությունը Արցախը ինչ-որ չափով պահել անկախ և բանակցել արցախահայության ինքնորոշման իրավունքի շուրջ։

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ