ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պնդումը, թե վերջին 5 տարիներին «ՀՀ պատմության մեջ աննախադեպ են եղել բանակի հատկացումները», բացահայտ մանիպույլացա է և հանրությանը մոլորեցնելու փորձված մեթոդ

Պնդումը, թե վերջին 5 տարիներին «ՀՀ պատմության մեջ աննախադեպ են եղել բանակի հատկացումները», բացահայտ մանիպույլացա է և հանրությանը մոլորեցնելու փորձված մեթոդ
29.06.2023 | 21:56

Նիկոլական ստահոդ կազուսերին անդրադառնալիս անհնար է չանդրադառնալ զենքի ու բանակի մասին նրա արած անհասկանալի պնդումներին։

Նայե՛ք, մի հարթակում ասում է, թե`

«մենք բանակ չենք ունեցել»,

«բանակը կազմաքանդված ա եղել»,

մյուս դրվագում խոսում է բանակում տիրող համատարած թալանի ու տարբեր համակարգային կոռուպցիայի մասին։

Սա սեփական անձի դեմ ցուցմունք տալու ակնհայտ փաստ է:

Շատ կարճ 2008-18 թվականների ռազմական ծախսերի մասին՝

2008 թ. 116,2 մլրդ, որը կազմել է պետբյուջեի 14,3 %-ը, 2009 թ. 124,9 մլրդ, որը կազմել է պետբյուջեի 13,5 %-ը, 2010 թ. 147,6 մլրդ, պետբյուջեի 15,5 %-ը,

2011 թ. 139,8 մլրդ, կամ բյուջեի 14,2 %-ը,

2012 թ․ 146,6 մլրդ, կամ բյուջեի 14,6 %-ը,

2013 թ. 175,5 մլրդ, կամ բյուջեի 15,3 %-ը,

2014 թ. 183,5 մլրդ, պետական բյուջեի 14,9 %-ը,

2015 թ. 191,2 մլրդ, պետբյուջեի 13,6 %-ը,

2016 թ. 218,1 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի

15 %-ը,

2017 թ. ռազմական պաշտպանության ծախսերը կազմել են 286,5 մլրդ, որը կազմել է ՀՀ պետական բյուջեի 19 %-ը, 2018 թ.-ին 228,9 մլրդ, պետբյուջեի 15,8 %-ը:

Հիմա վերցնենք հաշվիչն ու կատարենք մի քանի շատ պարզ թվաբանական գործողություններ։

Ստացվում է, որ 2008-2018 թթ-ին ԶՈՒ կարիքների համար (այդ թվում՝ զենք, զինամթերք) հատկացվել է ոչ թե 345 մլրդ դրամ, ինչպես ստում են սրանք ու դրանց փառաբանող մի քանի անինքնասերներ, այլ 1 տրիլիոն 768,3 մլրդ դրամ կամ, որ նույնն է՝ շուրջ 3 մլրդ 684 մլն ԱՄՆ դոլար:

Ստացվում է հերթական դեմագոգիկ ու փաստական հիմք չունեցող զառանցանք։

Անզեն աչքով տեսանելի է, որ ողջ 10-ամյակի ընթացքում բյուջեի 14-15 տոկոսը մշտապես հատկացվել է բանակին ու ռազմական ծախսերին։

Այլ բան է, որ ներկայումս բյուջեի մուտքերն ու հավաքագրումները մի շարք աշխարհաքաղաքական պատճառներով պայմանավորված ավելացել են, ինչը նշանակում է, որ պետք է ավելանային նաև ռազմական ծախսերին տրամադրվող գումարների ծավալները։

Ասել է` իշխանությունների այն պնդումը, թե վերջին 5 տարիներին «ՀՀ պատմության մեջ աննախադեպ են եղել բանակի հատկացումները», բացահայտ մանիպույլացա է և հանրությանը մոլորեցնելու փորձված մեթոդ։ Հասկացեք, որ բանը արարգ-արագ խոսելով չի, երբ «գյուղից մարդ չկա», էդ ժամանակ, ինչ էլ ասես, քեզ ծափ կտան, բայց դու ուշադի՛ր եղիր, քեզ լսում ենք ու փաստարկված հակադարձում քեզ նմաններին։

Այստեղ շատ կարևոր է մի քանի փակագծեր բացել, և հասկանալ, թե այդ ռազմական հատկացումներից հետո, որոնց մասին այդքան խոսում է անհայրենիքը, ի՞նչ ձեռքբերումներ ունեն․ բացի բանակին ելակ մատակարարելուց, ներկած ու «յուբկա փչած» ՕՍԱ-ԱԿ համակարգեր բերելուց, որոնց աշխատունակությունը խիստ կասկածելի է եղել ու մեկ էլ քո սիրած ՍՈՒ-երի առքը, ուրիշ ի՞նչ ես արել։ Մի ուրիշ փաստ էլ․ էդ ռազմական հատկացումների զգալի մասը սոցիալական հատկացումների, բնակարանների ծրագրերն են, որոնք լուրջ դրամական միջոցներ են։

Ի դեպ, այս մասին չեն ասում ու նրբորեն շրջանցում են։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 4012

Մեկնաբանություններ