«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Երբ հասկացողները սակավաթիվ են

Երբ հասկացողները սակավաթիվ են
25.06.2023 | 22:42

Մարդկանց կենսաբանական անվտանգության ապահովումը գոյության պահպանման հիմնական ֆունկցիան է, որի համար պահանջվում է հասկանալ կյանքի ընթացքը, վտանգի աղբյուրները, դրանցից ձերբազատվելու ճանապարհները և այլն։

Մյուս կողմից, մարդկանց մեծամասնությունը ի վիճակի չէ համակողմանիորեն հասկանալ իր առջև ծառացած խնդիրների խորքային իմաստը, մի բան, որը հասու է փոքրամասնությանն ու սակավաթիվ անհատներին։

Այս իմաստով մարդկանց կյանքի հարատևումը ապահովելու համար բնականորեն առաջանում է լիդերների կարիք, որոնք, լավագույն դեպքում, համակողմանիորեն հասկանալով իրավիճակը՝ կարող են առաջնորդել ավելի քիչ հասկացող կամ էլ անհասկացող մեծամասնությանը դեպի ապահով ապագա։

Նման դեպքերում մեծամասնության համար իրավիճակը հասկանալուն փոխարինելու է գալիս հավատը լիդերների նկատմամբ։

Ավելի պարզունակ դեպքերում լիդերներից առավել պոպուլիստական հակումներ ունեցողները լրիվ անհասկացող մասսայի համար վերածվում են կումիրների։

Ցանկացած համակարգ բնութագրվում է իր լրիվությամբ, և այս իմաստով հասարակության հասկացող փոքրամասնությունը ևս, որպես համակարգ, կարող է լինել ամբողջական ու ինքնաբավ կամ էլ կարող է չբավարարել այդ պահանջներին։

Այն ծայրահեղ դեպքերում, երբ հասկացողները սակավաթիվ են լինում ու հետն էլ՝ իրենց երևակայող, ապա նրանցով ամբողջական, ինքնաբավ ու լրիվության պահանջները բավարարող վերնախավ-համակարգի ձևավորումը անհնարին խնդիր է դառնում. Մոտավորապես՝ այնպես, ինչպես՝ մեր դեպքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ