«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Այդ սխալը ազգի ու հայրենիքի հանդեպ կատարած հանցանք է

Այդ սխալը  ազգի ու հայրենիքի հանդեպ կատարած հանցանք է
14.06.2023 | 15:45

Հարգելի ՀՅԴ անդամներ, գրառումս վերաբերվում է այդ փառահեղ կուսակցության ոչ բոլոր անդամներին, ավելի ճիշտ միայն նրանց, ում կարծիքով ՀՅԴ անդամը հասարակական քննադատությունից վեր է, իսկ քննադատելը` աններելի հանցանք։

«Դեմ ըլլալով Նիկոլին, 2018 թ. կայացվեց քաղաքագան որոշում, գողմ քվեարկել անոր վարչաբեթ թառնալուն։

Այն գուսագցագանները, ովքեր թեմ են եղել Նիկոլին ու թեմ են քվեարկել անոր թեգնածությանը, անմիջաբես հեռացնել կուսակցությունեն»։

Սա կատակ չէ, փաստացի կատարված իրողություն է։ Երբ որոշ դաշնակցականների հարցնում եմ.

- Նրանք, ովքեր կայացրին այդ քաղաքական որոշումը ու կողմ քվեարկեցին, որի հետևանքները զգում ենք բոլորս, իրենց սխալ որոշման հակար կուսակցական պատիժ ստացե՞լ են, թե՞ հակառակը, խրախուսվել, կուսակցական սանդղակարգում վեր են բարձրացել, կամ կուսակցության ցուցակով մանդատներ են ստացել ու դարձել են պատգամավորներ։

Պատասխանը լինում է շատ ցինիկ.

- Մեր կուսակցության ներսում ինչ որոշում հարմար կգտնենք, այն էլ կկայացնենք։

Ո՛չ հարգելիս, այդ սխալը միայն կուսակցական, կամ կուսակցությանը վերաբերվող սխալ չէ, որ միայն ձեր ներսում որոշվի։

Դա ազգի ու հայրենիքի հանդեպ կատարած հանցանք է, մեծագույն հանցանք, որի համար որոշում կայացնողներն ու կատարողները պետք է պատժվեն։

Ասում են` այդ հարցով դիմեք ԳՄ, կամ Բյուրո։

Ո՛չ սիրելիներս, նման հանցանքի պատիժն այլ է։

Եթե կլինեն մարդիկ, ովքեր այս գրառումս կընդունեն որպես անձնական վիրավորանք, հենց այդպես էլ ընդունեք, չեք սխալվի։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2243

Մեկնաբանություններ