ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սկսվում է հայկական բանակը քանդելու երկրորդ ալիքը

Սկսվում է հայկական բանակը քանդելու երկրորդ ալիքը
07.06.2023 | 08:03

Հայաստանը զավթած թուրքական գործակալները վերջին ժամանակահատվածում անընդհատ խոսում են բանակում «բարեփոխումների» մասին, մասնավորապես հիմնական թեզերն են` ատեստավորումը և կանանց վաշտեր ստեղծելը։

Առաջին հայացքից անմեղ, ինչ-որ տեղ ոգևորող այս առաջարկներն իրենց մեջ պարունակում են շատ վտանգավոր գործողություններ, որոնք միանշանակ պետք է կանխվեն հասարակության և զինվորականության համատեղ ջանքերով։

Ցանկացած ադեկվատ մարդ հասկանում է, որ լավագույն ատեստավորումը բանակի համար, ռազմական գործողություններն են, որոնց մեջ են մեր զինծառայողներն արդեն երեք տարի, և կապիտուլյանտ կառավարությունը հերթական անգամ այս գործիքը օգտագործելով նպատակ ունի բանակից հեռացնել լավագույն սպայակազմին, ինչպես լավագույնս դրսևորված սպաների նկատմամբ քրեական գործեր կարելն էր և բանակաշինության հետպատերազմյան փուլում նրանց արհեստականորեն դուրս թողնելը։

Հասկանալի է, չէ՞, որ մարտական արվեստին լավագույսն տիրապետող 40 տարեկան գնդապետը չի կարողանալու 18 տարեկանի նման վազել։

Կամ տասնյակ կյանքեր փրկած և մարտական դիրքը սեփական կյանքով պահած ու վիրավորում ստացած հրամանատարը կարող է ֆիզիկապես ուժեղ չլինել, բայց կրկին կկարողանա լավ մարտեր վարել:

Նիկոլական ատեստավորումը հենց այդ լավագույն սպայակազմին հեռացնելուն է միտված։

Իսկ կանաց վաշտեր ստեղծելն ընդամենը պետք է ապահովի Նիկոլի պոպուլիզմը և մանիպուլացիաները։ Ատեստավորման արդյունքում բանակից ազատելով լավագույն սպայակազմին նա այդ տեղերում աշխատանքի է տեղավորելու իր շրջապատի մարդկանց աղջիկներին և կանանց, ինչպես նաև այն կանանց, ովքեր հավատարիմ են իրենց թիմին և վերջիններս չունենալով հստակ և կարևոր պարտականություններ պետք է ստանան բարձր աշխատավարձ հասարակությունում և բանակում Նիկոլի քարոզչությունն ապահովելու նպատակով

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4336

Մեկնաբանություններ