ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման հանրաքվեի միջոցով

«Խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման հանրաքվեի միջոցով
06.06.2023 | 15:57

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1926թ. քարտեզով, քանի որ իրավաբանորեն ՄԻԱՅՆ այդ քարտեզն է վավերական երկու պետությունների սահմանների զատման և գծման համար:

ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու պահին Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններն առաջին անգամ զատվել ու գծվել են հենց 1926-ին (այլի մասին տեղեկություն այս պահին առկա չէ), իսկ սահմանների հետագա փոփոխությունները կրել են խիստ պայմանական ու ձևական բնույթ` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների ՎԱՐՉԱԿԱՆ սահմանների կարգավիճակով և երբևէ չեն կարող դիտարկվել որպես պետական սահմանների փոփոխություններ:

Իրավական առումով խիստ վիճելի է 1976թ. քարտեզով պետական սահմանի զատման ու գծման որոշումը, քանզի չունի որևէ իրավակսն հենք և առավելապես հիմնված է այս պահին տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռության վրա:

Եթե սահմանների զատումն ու գծումը տեղի չունենա 1926թ. քարտեզով, ապա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը կհամարվի ոչ իրավաչափ, կմնա վիճելի, չի հանգեցնի տարածաշրջանային խաղաղության ու կայունության:

Հ.Գ. Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, քանի որ այն անխուսափելիորեն առնչվելու է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 6495

Մեկնաբանություններ