Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Եթե պաշտոնական Երևանն անկարող է անհրաժեշտ քայլեր կատարելու, ապա այլևս Հայաստանը ներկայացնելու իրավունք չունի

Եթե պաշտոնական Երևանն անկարող է անհրաժեշտ քայլեր կատարելու, ապա այլևս Հայաստանը ներկայացնելու իրավունք չունի
30.04.2023 | 10:49

Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Հայաստանը, որպես ագրեսոր, պետք է պատժվի միջազգային մակարդակով և պետք է փոխհատուցում վճարի»:

Ավելին՝ կարծում եմ, որ պաշտոնական Բաքուն հայտարարություններից զատ գործնական քայլերի է անցել, ենթադրաբար՝ «փոխհատուցման» գումարային չափն է որոշում:

Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ միջազգային ինչ-որ ատյանում «փոխհատուցման» հայց քննարկվի:

Հայաստանում հիմնականում լուռ են:

Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանի գործողություններից ոչ ոք չի տուժել և փոխհատուցման պահանջ չկա:

Մեծ հաշվով, այդպես չէ:

Իհարկե, կան անձինք, որոնք փոխհատուցման պահանջ չունեն:

Գուցե ևնվերջիններիս թիվը մեծ է, գուցե և նրանք բացարձակ մեծամասնություն են կազմում, սակայն դա չի նշանակում, թե Հայաստանն Ադրբեջանի գործողություններից չի տուժել:

Օրինակ, Արծվաշենը:

Նախնական հաշվարկներով, 1992 թ. օգոստոսի 8-ի (Արծվաշենի հանձնման օր) դրությամբ Արծվաշենում մնացել էր 325 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք անշարժ և շարժական գույք, կոմունիկացիաներ, անասուններ, ցանքսեր և այլն:

Կրկնում եմ՝ 1992 թ. օգոստոսի 8-ի դրությամբ:

Ընդ որում, նախնական հաշվարկներում հաշվի չեն առնվել բազմաթիվ գործոններ:

Եվ դա միայն Արծվաշենի պարագայում:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ մեր երկրում կա իշխանություն՝ պաշտոնական Երևան, որն այնպես, ինչպես պաշտոնական Բաքուն, պարտավոր է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանից փոխհատուցման խնդիրը միջազգայնացնելու ուղղությամբ: Եվ եթե պաշտոնական Երևանն անկարող է այդ ուղղությամբ քայլեր կատարելու, ապա այլևս Հայաստանը ներկայացնելու իրավունք չունի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5582

Մեկնաբանություններ