ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանին համեստ դեր է հատկացված՝ ամեն կերպ խոչընդոտել ՀԱՊԿ զորքերի մուտքը Հայաստան

Հայաստանին համեստ դեր է հատկացված՝ ամեն կերպ խոչընդոտել ՀԱՊԿ զորքերի մուտքը Հայաստան
26.04.2023 | 09:26

Ապշերոնը դառնում է ՆԱՏՕ –ական:

Ոչ թէ ռուս-ադրբեջանա-թուրքական դաշինք , այլ, որքան էլ ցավալի լինի ՝ բրիտանական-ադրբեջանական - հայկական դաշինք:
Արևմուտքը, Մեծ Բրիտանիայի ձեռքով, Ադրբեջանին պոկեց ՌԴ-ից:
Ինչի՛ դիմաց:
Ժամանակին կառուցվում էր ՆԱԲՈՒԿՕ էներգատար միջանցքը, որտեղ առաջին ջութակի դերը Ադրբեջանինն էր լինելու:
Ռուսները թույլ չտվին:
Հիմա Ղազախաստան-Թուրքմենիա -Ադրբեջան միացյալ գազատարների ծրագիրն է կյանքի կոչվում:
Կասպից ծովի ադրբեջանական և ղազախական ջրերում մտցվում է ԱՄՆ -ի ռազմածովային ֆլոտիլիա՝ բազան Բաքու (նախորդ տարի օգոստոսից սկսած` բանակցությունները ստորագրվեցին այս տարի հունվարին՝ Պենտագոնում):
Երկու Աստարաների միացումով Մեծ Ադրբեջանի ստեղծում, անպայման Ալիև-Փաշաև կլանի նախագահությամբ:
1992 թ. մտցված 709 բանաձևի չեղարկում. ԱՄՆ-ից բազմամիլիարդ արժողության հարձակողական զենքի ուղիղ գնման թույլտվություն:
Շիական աշխարհի տիտղոսակիր առաջնորդություն:
Հայաստանին այս դաշինքում համեստ դեր է հատկացված՝ ամեն կերպ խոչընդոտել ՀԱՊԿ զորքերի մուտքը Հայաստան ու զորավարժությունների անցկացումը:
Դիմացը ՝ 29800 քառ/ կմ տարածք ու իշխանություն:
Բրիտանիայի նախկին գաղութ Հնդկաստանի միջոցով զսպել Իրանի նկրտումները:
ՈՒ այս ամենի հիմքում այն, թե արդեն ռուսական արջը մեռել է, չկա… մորթին էլ մշակել, վրան պառկած նարգիլե են ծխում:
Ջիվանին կասեր ՝ խելքի աշեցեք....
Քիչ մնաց, մի 15-20 օր ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Ռուսաստանը մի ախմախ խասյաթ ունի ՝ երբ նրան նեղացնում են, նա ընդարձակվում է...

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ