ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարկեսի անեծքը․ Փաշինյանի մեծացած աչքերը

Մարկեսի անեծքը․ Փաշինյանի մեծացած աչքերը
25.04.2023 | 21:14

Երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով է գալիս, խորհրդարանի շենքը վերածվում է ռազմականացված կառույցի։ Նիստերի դահլիճում անվտանգության աշխատակիցների թիվը գրեթե հավասարվում է պատգամավորների թվին։ Սեղաններից հավաքվում է ջուրը։ Այդ ընթացքում միջանցքներում վավզում են ականջների մեջ լարեր ու տարատեսակ սարքեր մտցրած մարդիկ։

Երբ Նիկոլ Փաշինյանը տեղաշարժվում է, նրա ավտոշարասյունը տարածաշրջանում ամենամեծաքանակն ու մահաբերն է դառնում։ Հղի կնոջ մահացու վրաերթը վկա։

Երբ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդ է այցելում, նրա թիկնազորը ծաղիկների մեջ պայթուցիկ նյութ է քուջուջ անում։

Նիկոլ Փաշինյանը վախեցած է այնպես, ինչպես նահապետը՝ Մարկեսի հայտնի վեպում։ Նա վախեցած է, քանզի շատ լավ գիտի, թե ինչ է արել ու ինչ է անելու։

Նիկոլն իր դատավճիռը կայացրել է ու վախենում է այդ դատավճռից։ Նա Մարկեսի մեկ այլ գլուխգործոց վեպում նկարագրված տարբերակով է պատկերացնում իր վախճանն ու սարսափում։

Վախի աչքերը մեծ են լինում, աչքերի տերը՝ փոքր։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ