Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Գեբելսյան քարոզչության տիպիկ օրինակ

Գեբելսյան քարոզչության տիպիկ օրինակ
20.12.2022 | 07:29

Երեք դիտարկում Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։


1․ Ալիևը, խախտելով 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնությունը, հանցավոր ու սադրիչ քայլի է գնում՝ Արցախ–Հայաստան ճանապարհը փակելով, բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ։ Նրա գործողությունների հիմքում Փաշինյանից ստացած նվերն է։
Արցախը բլոկադայի մեջ է, քանզի Նիկոլ Փաշինյանն այն ճանաչել է Ադրբեջանի մաս։ Դա տեղի է ունեցել Պրահայում՝ Մակրոնի, Միշելի ու Ալիևի ներկայությամբ։ Ասել է թե՝ այս վիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Քննադատության այլ թիրախներ փնտրողները անգրագետ են կամ հանցակից։


2. Թուրքիայի, Ադրբեջանի, աշխարհի հակառուսական շրջանակների, Նիկոլ Փաշինյանի, Նիկոլի թիմակիցների ու Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյան թիրախում ռուս խաղաղապահներն են։ Բոլորն էլ ուզում են հեռացնել ռուսներին Արցախից։
Լրացուցիչ մեկնաբանության կարիք կա՞։


3․ Նիկոլական քարոզչության կոդն այն է, որ Ռուսաստանը Լաչինի միջանցքը փակել է, որպեսզի, իբր, «Զանգեզուրի միջանցքը» ստանա Հայաստանից, բայց Նիկոլ Փաշինյանը, իբր, հերոսաբար դիմադրում է և պաշտպանում ՀՀ ինքնիշխանությունը։
Ըստ նիկոլական քարոզչության՝ Ադրբեջանն ու Հայաստանը Ռուսաստանի զոհերն են և պետք է լեզու գտնեն իրար հետ, որպեսզի ձերբազատվեն ռուսներից և խաղաղ ապրեն։ Սրան զուգահեռ տարածվում է այն միտքը, որ «լեզու գտնելուն և խաղաղ ապրելուն» խանգարում է Արցախը։


Սա գեբելսյան քարոզչության տիպիկ օրինակ է, հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն տարածելու դիվերսիոն քայլ։
Նիկոլական այս քաղաքականությունն Արցախն ամբողջությամբ հանձնելու նախապատրաստական քարոզչություն է։ Եթե 2020–ին ասեց «25.000 կյանք եմ փրկել», ապա հիմա պատրաստվում է «Ղարաբաղը հանձնելով՝ «Զանգեզուրի միջանցք» եմ փրկել և պաշտպանել եմ ՀՀ ինքնիշխանությունը՝ 29.800 քառ․ կմ–ն» ասելուն։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ձեռքերը լվանում է Արցախից՝ հայտարարելով, որ ռուսները պետք է ապաշրջափակեն Արցախը և ՀՀ իշխանությունն անելիք չունի, բայց իրականում շատ ակտիվ է Արցախի հարցում և իր արյունոտ ձեռքերը լվանում է Արցախի վրա։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 9180

Մեկնաբանություններ