ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անկարելի ոչինչ չկա. պետք է ուժեղանալ և սպասել հարմար առիթի. Արթուր Ղազինյան

Անկարելի ոչինչ չկա. պետք է ուժեղանալ և սպասել հարմար առիթի. Արթուր Ղազինյան
07.09.2022 | 07:21

1994-ից Ադրբեջանն ամրագրեց համազգային երազանք՝ «վերադարձնել Ղարաբաղը»:
Այդ երազանքի շուրջ կոնսոլիդացվեց ամբողջ հասարակությունը, տնտեսությունը, ենաթակառուցվածքները, արտաքին կապերն ու միջազգային կառույցները:
Ի դեմս Հայաստանի, ամրագրվեց արտաքին թշնամու կերպար, որի դեմ ատելությամբ լցրեցին շարքային ադրբեջանցիների հոգիները:
26 տարի հավատացին իրենց երազանքին, ատամները սեղմած աշխատեցին, կառուցեցին ու ուժեղացան:


Ու հասան իրենց նպատակին. զենքով գրավեցին Արցախի 2/3-ը, իսկ մնացած 1/3-ի և Հայաստանի այլ շրջանների գրավումը շարունակում է մնալ նրանց համազգային երազանքը:
Քոչվոր ցեղերից աչքներիս առջև կերտվում է քաղաքական ազգ, իսկ հինավուրց քաղաքակրթության օջախ համարվող Հայաստանը վերածեցին իրար միս ուտող, իրար չուզող, մատնող, ատող ու մերժող բնակչության:
Մեզանից գողացան մեր ազգային երազանքը, նպատակները:
Մեզ շատ արագ պետք է սթափվել, լրջանալ, կենտրոնացնել ամբողջ ներուժը ավիրված պետականության փլատակների վրա նոր որակի և ուժեղ պետականություն կառուցելու համար:


Ու նաև համազգային երազանք՝ ազատագրել դաշտային ու լեռնային Արցախն ու ամբողջ Հայկական լեռաշխարհը, ստեղծել մեծ ու հզոր Հայկական պետություն:
Աշխարհի բոլոր հայերը պետք է հավատան այս երազանքի իրագործմանը, համախմբվեն, կենտրոնացնեն իրենց ներուժը, կապերը, կապիտալը, միտքը, գիտելիքը:
Առաջին հայացքից սա կարող է թվալ ցնորք և զավեշտ, բայց անկարելի ոչինչ չկա. պետք է ուժեղանալ և սպասել հարմար առիթի:
Ես վստահ եմ, որ այդ առիթը լինելու է:


Հ.Գ. Իսկ նոր և ուժեղ Հայկական պետությունը պետք է դառնա այս երազանքի իրագործման բացառիկ օպերատորը:

Դիտվել է՝ 7583

Մեկնաբանություններ