Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նա մերկացնում է ում հնարավոր է` դարձնելով իրեն հանցակից. Արտակ Զաքարյան

Նա մերկացնում է ում հնարավոր է` դարձնելով իրեն հանցակից. Արտակ Զաքարյան
03.07.2022 | 10:58

2020-ի ակնհայտ հրահրված ու միտումնավոր ձախողված պատերազմից հետո Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հե՞տ ես, թե՞ նրանց դեմ:


Սև-սպիտակ, նախկին-ներկա և նմանատիպ արհեստական բաժանումներ այլևս չկան, որովհետև հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կյանքը Հայաստանում, ամեն ինչով շատ ավելի լավն էր, քան ներկայում է: Բացի այդ, ոչ ոք նախկինում այլևս չի կարող ապրել, բոլորն էլ ապրում են ներկայում: Իսկ ներկան, մեղմ ասած, ողբերգություն է: Աբսուրդ է, երբ իրեն հարգող և արժեքներ ունեցող մարդն ապրում է իր ազգային ողբերգությունը ու փորձում է բացատրություններ գտնել դրա համար, միայն թե արդարացնի իր հանցավոր անգործությունը:
Ինչևիցե, այսօր կա փաստացի արձանագրված մեկ իրականություն. ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց ես, թե՞ ԴԵՄ ԵՍ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆԸ:
Չկա հարցադրում` դավաճանին սիրու՞մ ես, թե՞ ոչ, նա լա՞վն է, թե՞ վատը, արդա՞ր է, թե՞ անարդար, խելո՞ք է, թե՞ անխելք և այլն:
Ինչու՞ է սա կարևոր գիտակցելը:
Հայաստանի դեմ դավադրությունները դեռ չեն ավարտվել: Այն շարունակվում է նաև արտաքին ուժերի ակտիվ ներգործությամբ, և Նիկոլն առայժմ միակ և ամենահարմար թեկնածուն է` հայության շահերի դեմ ու նրանց հաշվին դավադրություններն առաջ տանելու համար:


Պարզ է, որ միայն Նիկոլով դավաճանական հսկայական ծրագիրն առաջ տանել չեն կարող: Դրա համար պետք են ապազգային տարբեր էլեմենտներ: Օրինակ, կարծում եք հե՞շտ է Հայաստանում գտնել վիգենխաչատրյաններ, ովքեր կասեն, որ Քաշաթաղն ու 4-րդ դարի Ծիծեռնավանքը ադրբեջանական են, կամ ԶԼՄ-ներ, որոնք թուրքական քարոզ անեն, կամ դատավորներ, որոնք պայքարեն ազգային ուժերի դեմ, մտավորականներ, որոնք վարկաբեկեն հասարակության այս կամ այն շերտերին և այլն: Նիկոլի ղեկավարությամբ իրականացված և իրականացվող դավաճանական սխեման մեծ փողեր և հսկայական ռեսուրսներ է պահանջում:
Բացի այդ, Նիկոլը լավ հասկանում է, որ դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվող հանցանք է (աշխարհում առ այսօր չի եղել չպատժված դավաճանություն), հետևաբար, ամեն ինչ անում է, որպեսզի ավելի շատ մարդկանց ներգրավի դավադիր գործունեության մեջ, և դա լինի հրապարակային: Իր գործողություններով նա ցույց է տալիս, որ ինքը միակ դավաճանը չէ: Որ բանակում կան դավաճաններ-լրտեսներ, որ պատերազմի ժամանակ եղել են լրտես-դավաճաններ, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր ասում են՝ թուրքերը թշնամի չեն, ու մենք իրենց հողերը գրավել ենք: Նիկոլն ասում է, որ դիվանագիտության մեջ կան թուրքերի կողմնակիցներ, ասում է, որ բիզնեսմենները երազում են Ադրբեջանով Ռուսաստան գնալ, որ իբրև սահմանամերձ Տավուշում կարոտով են հիշում ադրբեջանցիների հետ բարեկամությունը (Հ1-ի ռեպորտաժներ) և այլն:


Այսպես Նիկոլը լուծում է իր գլխավոր և միակ խնդիրը: Նա դավաճանի իր լայն թիկնոցը գցում է ավելի ու ավելի շատ մարդկանց վրա, որովհետև լավ է ճանաչում նրանց: Վերջում բոլորը փախչելու են ու դավաճանության մեջ մեղադրեն միայն Նիկոլին: Այդ պատճառով այսօր նա մերկացնում է ում հնարավոր է` դարձնելով իրեն հանցակից: Նիկոլը ցույց է տալիս աշխարհին, որ իբրև թե հայ ժողովրդի համար դավաճանությունը «նորմալ երևույթ» է:
Երրորդ ուղի գոյություն չունի, որովհետև երրորդը, այսինքն՝ չեզոքությունն ու անտարբերությունը, ևս դավաճանության խրախուսման եղանակ է:

Դիտվել է՝ 7610

Մեկնաբանություններ