ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Դմիտրի Մեդվեդև. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ

Դմիտրի Մեդվեդև. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ
01.02.2021 | 23:37

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է ria.ru-ն։

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր, ինչպես նաև Ադրբեջանի համար մտերիմ երկիր է։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ռուս լրագրողների՝ ԼՂ կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին հարցին։


Մեդվեդևի խոսքով՝ «Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են հաստատել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով և ընդհանուր իրավիճակը վերահսկելու համար համատեղ կենտրոն է ստեղծվել»։

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ