Հայաստանում երեկ կատարվել է 1953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք, առողջացածների թիվն ավելացել է 173-ով, գրանցվել է մահվան 9 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166036 դեպք, 15708-ը` առողջացած, 3790-ը` մահվան ելքով: Բուժվում է 7538 պացիենտ: Կատարվել է 636765 թեստավորում: