Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 307-ով՝ հասնելով 165528-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 189-ով և հասել 154046-ի, իրականացվել է 2199 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 630604-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3763: Բուժվում է 7719 մարդ։