Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Սերգեյ Լավրով. Այժմ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմայի առաջադրման համար ամենալավ ժամանակը չէ

Սերգեյ Լավրով. Այժմ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեմայի առաջադրման համար ամենալավ ժամանակը չէ
18.01.2021 | 21:10

Ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը հնարավոր կդառնա՝ տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Ես մեծ հույս ունեմ, որ հիմա հույզերը հետին պլան կմղվեն: Հենց դա է պատճառը, որ այժմ ամենալավ ժամանակը չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման որպես առաջնահերթություն առաջադրելու համար, այն մնում է ապագայի համար», - ասել է նա: Լավրովը վստահեցրել է, որ ռուս խաղաղապահները կապահովեն ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմերի շահերը:

«Եվ մենք պետք է վերադառնանք կարգավիճակին: Գլխավորն այն է, որ կարգավիճակի տեսանկյունից հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունենան կոնկրետ, հանգիստ իրավական քննարկումներ՝ բարիդրացիության հիման վրա, որը մենք բոլորս պետք է վերականգնենք տարածաշրջանում», - ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ