ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը

Ոչ ոքի «խաթրին» չկպչող արտգործնախարարը
14.01.2021 | 20:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովի հայտարարության հետ, թե Ռուսաստանը երբեք չի ասել, որ տարածքները պետք է վերադարձնեն առանց ԼՂՀ կարգավիճակի, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը համակարծիք է:


Հիշեցնենք, որ Պոպովը նման հայտարարություն էր արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին ու պարզաբանել Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները:
Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարարը հաստակեցրեց. «Ծանոթացել եմ պարոն Պոպովի հայտարարությանը և պետք է նշեմ, որ, ինչպես գիտեք, ժամանակին Հայաստանն իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Ասեմ ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ: Միանշանակ համաձայն եմ Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը»:


Թեև նորանշանակ նախարարը որևէ առարկություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարության հետ, բայցև տարօրինակ չի համարում վարչապետի վերոնշյալ հոդվածը: «Չեմ մեկնաբանում վարչապետի ասածները և ուրիշի մեկնաբանությունները, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից: Ուղղակի շեշտում եմ, որ կարգավորման հիմնական տարրը եղել է: Վարչապետն ասել է այն, ինչ ասել է, Պոպովը մեկնաբանել է: Եկեք չկենտրոնանանք մեկնաբանությունների վրա, մեզ համար կարգավիճակը եղել է ու կմնա կարգավորման հիմնական տարրը»,- ասում է Այվազյանը:


Արտաքին հարաբերություններում ձախողումներ չտեսնող ու պատերազմում պարտվելու մեղքը միայն բանակի վրա բարդող նախարարը, փաստորեն, ո՛չ Պոպովին, ո՛չ էլ իր ղեկավար Փաշինյանին «խաթրին» կպչել չի ուզում: Փաշինյանի հրավերով կառավարական կաբինետը համալրած անձը, պարզ է, դժվար թե հակադրվի վերադասին, բայց արտաքին դիվանագիտության մասով նրան խորհուրդներ տալ կարող է, երևի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ