«Վերջին պատերազմի սկսվելու ու ավարտի մասին հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, որոնք ենթադրում են քրեկան գործի շրջանակներում իրականացվող քննություն, բայց այս իշխանությունների օրոք համոզված եմ դրանք օբյեկտիվ և արդարացի չեն իրականացվի, ուստի իշխանափոխությունից հետո անպայման պետք է իրականացվի քննություն ու կտրվի պատասխաններ՝ այդ թվում ՀԱՊԿ-ի գրությանը»,- Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՙՀայրենիք՚ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով աղմկահարույց բացահայտմանը, թե Հայաստանը զգուշացված է եղել ՀԱՊԿ-ի կողմից հավանական պատերազմի մասին ու մեր երկրի իշխանություններն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն արել։