Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 157834-ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 444-ով և հասել 139113-ի, իրականացվել է 2258 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 583644-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3441-ի: Բուժվում է 15280 մարդ։