ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը նոր պետ ունի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Սարգիս Հովհաննիսյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»: