Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Նախարարության հաղորդագրությունում նշվում է. «Կանադայի առողջապահության նախարարությունն այսօր հաստատեց Կանադայում COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութը, որը մշակվել է Moderna ընկերության կողմից»:
Նախարարությունը Moderna-ից հայտ է ստացել հոկտեմբերի 12-ին և «տվյալների ամբողջական և անկախ վերլուծություն» իրականացման արդյունքում մասնագետները եզրակացրել են, որ դեղամիջոցն անվտանգ է, արդյունավետ և որակյալ: