ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Իլհամ Ալիևին

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Իլհամ Ալիևին
12.12.2020 | 21:42

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր այցելել են տարածաշրջան և առաջինը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրության, ռուսաստանցի համանախագահի փոխարեն հանդիպմանը մասնակցել է Ադրբեջանում ՌԴ դեսպանը։ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտինին, ամերիկացի Էնդրյու Շոֆերին և Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ