ՀՀ վարչապետի կառավարական ամառանոցի մոտ ոստիկանական ծառայությունն ուժեղացվել է։ Ոստիկանները պատ են կազմել այնտեղ: Հայրենիքի փրկության հարահավաքի մասնակիցներն քայլերթով շարժվում են դեպի կառավարական ամառանոց՝ պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պատրաստվում են վարչապետի հեռացման համար հստակ պայմաններ և վերջնաժամկետ սահմանել։