Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Ղրիմի պլատֆորմի ստեղծման հարցում Թուրքիան Ուկրաինայի համար լավ գործընկեր կլինի՝ հաղորդում է «Անադոլու աժանս» կայքը: Կուբելան նշել է, որ Ուկրաինան, Ղրիմի պլատֆորմը ստեղծելով, ցանկանում է ուղղել պատմական սխալը:
«Կա միայն մեկ լուծում. Ռուսաստանը պետք է դուրս գա Ուկրաինայի օկուպացրած տարածքներից, և Ուկրաինան պետք է վերականգնի տարածքային ամբողջականությունը և այդ տարածքներում իր գերիշխանությունը»,- նշել է նա: Կուբելան հայտարարել է, որ Ուկրաինան ամեն օր ռազմավարական տեսանկյունից ավելի է մոտենում Ղրիմի և Դոնբասի հարցի լուծմանը: Կուբելան Թուրքիային շնորհակալական խոսքեր է ուղղել տևական աջակցության համար՝ նշելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեծ ջանքեր են գործադրում տարբեր խնդիրների լուծման համար: