ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Մտավորականները երթով գնացին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, նամակ հանձնեցին դեսպանին

Մտավորականները երթով գնացին Ֆրանսիայի դեսպանատան մոտ, նամակ հանձնեցին դեսպանին
30.11.2020 | 23:07

Արվեստագետները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով գնացին Ֆրանսիայի դեսպանատուն։ Երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։ Մտավորականները նշում են, որ իրենք քաղաքական պահանջներ չեն ներկայացնում պարզապես, քանի որ ՀՀ-ում իշխանություն չկա, որը կզբաղվի գերիների ու անհետ կորածների հարցերով, իրենք ստիպված դիմում են միջազգային կառույցների, այդ թվում դեսպանատների օգնությանը։

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ